«Միջին խավի» բացակայության արդյունքը

VAR_8219Ներկայացնում ենք Առավոտ թերթի խմբագրականից մի հատված.
«Այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչները ստիպված են խոսել «դևը բռնեց Սերժին» մակարդակով՝ այն պարզ պատճառով, որ հենց այդ լսարանն է նրանց համար առավել մատչելի։ Ավելի զարգացած մարդիկ քաղաքականապես պասիվ են, պետք են զորեղ փաստարկներ՝ նրանց տներից դուրս հանելու համար՝ «վարչական լծակները» հաշիվ չեն։ Եվ հետո՝ նրանք այս 25 տարում զգալիորեն քչացել են՝ արտագաղթել են բոլոր մնացած սոցիալական խմբերի հետ միասին։

Հիշո՛ւմ եք, ժամանակին մի կուսակցության կար, որի կարգախոսն Էր՝ «Չևավորենք միջին խավ»։ Լավ գաղափար է՝ հենց այդ խավն է թե՛ երկրի կայունության երաշխավորը և թե՛ բանական, մտածված փոփոխությունների շարժիչ ուժը։ Բայց Հայաստանում «վերին խավը» ամեն ինչ վերցնում է իրեն, և այդպիսով մնամ է միայն «ստորին խավը»։ Դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով