Միջազգային սկանդալ Հայաստանո՞ւմ

Venetiki-handznajogov-Serj-ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը երեկ հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին, և կան փաստեր, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն: Սա, իհարկե, չափազանց լուրջ հայտարարություն է, որը ունի ոչ միայն ներքաղաքական, այլ ըստ էության՝ նաև միջազգային կոնտեքստ: Որովհետև եթե պարզվում է, որ կան իսկապես հավաստի փաստեր առ այն, որ Վենետիկի հանձնաժողովին Հայաստանում իշխանությունները կաշառել են, ապա սա միջազգային սկանդալ է, քանի որ Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, միջազգային հեղինակություն ունեցող կառույց է և միայն Հայաստանի համար չէ, որ ստեղծված է, ու միայն Հայաստանի հետ չէ, որ աշխատում է: Մնում է սպասել, թե երբ են հայտարարության հեղինակները ներկայացնելու այդ փաստերը, որովհետև եթե դրանք չեն ներկայացվում, կամ ներկայացվում են փաստեր, որոնք ընդամենը մեկնաբանությունների մակարդակի են, ապա այստեղ արդեն իրավիճակը փոխվում է: Եվ փոխվում է ոչ այն իմաստով, որ հնչել է զրպարտություն և պետք է տրվի պատասխան: Սա հայտարարությունն անողների, Հայաստանի իշխանությունների և Վենետիկի հանձնաժողովի խնդիրն է: Հայաստանի հասարակությանը այստեղ հետաքրքրող կարող է լինել այն, որ առանց համոզիչ փաստերի նմանօրինակ հայտարարությունները հանդիսանում են Հայաստանում քաղաքական ընդդիմության կամ քաղաքական ընդդիմության դիրքերից հանդես եկողների անզորության վկայություն:

 Հրապարակումն ամբողջությամբ՝  «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 453 անգամ
 


Այս թեմայով