Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Միջադեպ ԱԺ-ում. պատգամավորը լրագրողի ձեռքից խլեց ձայնագրիչը

Միջադեպ ԱԺ-ում. պատգամավորը լրագրողի ձեռքից խլեց ձայնագրիչը

imagesԱյսօր Ազգային ժողովում միջադեպ գրանցվեց պատգամավորի և լրագրողի միջև:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խլեց լրագրողներից մեկի ձայնագրիչը: Բիշարյանին զայրացրել է այն, որ լրագրողները նրանից հետաքրքրվել են իր քրոջ փեսայից:

Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանին փոխարինելու է Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը.

«Ցուցակում հաջորդը ինքն է, զուտ դրա համար լուրը տարածվել է, մինչև չլինի խորհրդի նիստ, ոչինչ հայտնի չէ: Մարդը, չեկած խորհրդարան, փորձում են էժանագին բամբասանքներ անել և մարդուն ցեխոտել: Նա 12- 13 տարվա կուսակցական է»:»,- ասաց նա:

Լրագրողներից մեկն իր համակարգչով ցույց տվեց Լևոն Դոխոլյանի ֆեյսբուքյան էջում այսօր կատարած գրառումը՝ հարցնելով՝ իրավունք ունի՞ նման վարքագիծ դրսևորող անձը պատգամավոր լինել:

Նշենք, որ գրառման մեջ Դոխոլյանը վիրավորել էր լրագրողներից մեկին, գրելով՝ «Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդի» լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետևանքներով….»:

Լրագրողի այս քայլը հունից հանեց Բիշարյանին: Նա խլեց ձայնագրիչը, ապա անջատեց համակարգիչը: «Երբ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանքներ ինչ-որ մեկի հասցեին, ապա հնարավոր է, որ նա ստանա համապատասխան պատասխան»,- ասաց Բիշարյանը:

Դիտվել է 120 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy