Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՄԻՊ-ն այցելում է ոստիկանության բաժիններ

ՄԻՊ-ն այցելում է ոստիկանության բաժիններ

Արման ԹաթոյանԱյսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին: Այս մասին եղել են նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, որոնց Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է:

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները:

Դիտվել է 86 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy