ՄԻՊ ներկայացուցիչներն այցելում են ՁՊՎ և «Դատապարտյալների հիվանդանոց»

B22B7005-5516-4AF1-9349-709A665213BE_cx7_cy11_cw87_w987_r1_s_r1Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելում են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր (ՁՊՎ)՝ «Սասնա ծռեր»զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:

«Այս պահին այցելություն է իրականացվում նաև արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու համար Պավել Մանուկյանին և այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է նաև ուսումնասիրել նրանց պահման պայմանները և բուժօգնության կազմակերպման վիճակը», — ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը 15 օր գրաված պահելուց հետո զինված խմբի անդամները երեկ վայր դրեցին զենքը և հանձնվեցին իշխանություններին:

 


Այս թեմայով