ՄԻՊ-ի արձագանքը՝ Մարալիկում «ԱդեկվաԴ»-ի նկարահանող խմբի վրա հարձակմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Պաշտպանի գրասենյակից՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է արձագանքել ՄԻՊ Արման Թաթոյանը Մարալիկում «ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խմբի վրա կատարված հարձակմանը:

«Միջադեպի բոլոր հանգամանքներն այս պահին գտնվում են ուսումնասիրության փուլում՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով»,-հավելեցին Պաշտպանի գրասենյակից։

Այս թեմայով