ՄԻՊ-ը խնդիրներ ունի Սերժ Սարգսյանի փեսայի հետ

MishikԱյսօր կառավարության նիստին էր մասնակցում նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ով երկու օր առաջ ԱԺ-ում ներկայացնում էր իր գրասենյակի գործունեության տարեկան զեկույցը: Հիշեցնենք, որ այդ զեկույցի քննարկումն առանձնացավ ոչ միայն ՀՀԿ-ականների կողմից Կարեն Անդրեասյանի դատափետմամբ, այլ նաև ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի՝ ՄԻՊ-ին ուղղված հեգնական քննադատությամբ, ինչը հարուցել էր ՄԻՊ-ի վրդովմունքը:

Այսօր լրագրողների հարցերը հենց այդ թեմային էին վերաբերում՝ արդյո՞ք ճիշտ է մամուլի եզրակացությունն այն մասին, որ Սամվել Ֆարմանյանի քննադատությունը պատճառն է այն բանի, թե Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հակամարտության մեջ է մտել իր եղբոր՝ իրավաբան Գրիգոր Մինասյանի հետ, Սամվել Ֆարմանյանը Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է, իսկ Գրիգոր Մինասյանը՝ Կարեն Անդրեասյանի:

Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես երբեք չեմ թաքցրել, որ Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է՝ վաղեմի ընկերը: Ինչ վերաբերում է այլ մարդկանց հետ անձնական հարաբերություններին, ես կոռեկտ չեմ համարում որևէ մեկնաբանություն տալ այդ առնչությամբ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյ՞ք դա պայմանավորված է Կարեն Անդրեասյանի ու գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի միջև լարված հարաբերություններով:

ՄԻՊ-ը պատասխանեց. «Գլխավոր դատախազի հետ ունեցել եմ բազմաթիվ կոնֆլիկտներ, բայց Գևորգ Կոստանյանն այնպիսի բարոյական նկարագիր ունի և այնպիսի անձնավորություն է, որ եթե խնդիրներ է ունենում որևէ մեկի հետ, ապա դա չի անում թաքնված, կեղծ պատվերների միջոցով: Նա ունի այն ուժը, կարողությունը և մարդկային արժանիքները, որ խնդիրները բարձրաձայնի անձամբ և ինքնուրույն»:

Լրագրողները պնդեցին՝ ուրեմն ո՞ւմ ոտքն է տրորել: «Ես ասացի, որ կա այդ մարդը, ես գիտեմ այդ մարդուն, չեմ հնչեցնի նրա անունը»,- ասաց Անդրեասյանը:

Մանրամասնները yerkir.am կայքում

Դիտվել է 410 անգամ
 


Այս թեմայով