Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՄԻՊ․ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ

ՄԻՊ․ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ

3135353Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է լրագրողների Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործադրման, նրանց աշխատանքը խոչընդոտելու մասին լուրերին:

«Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ: ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին», – ասված է հաղորդագրությունում:

«Մեր կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են, դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց: Այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են 1in.am, azatutyun.am, armlur.am, a1plus.am «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնության գործադրման կամ ոստիկանների հնարավոր ներգրավման մասին վկայող տեսանյութեր, խնդրում ենք դրանք անհապաղ տրամադրել Պաշտպանի աշխատակազմին: Հեղինակների ինքնության գաղտնիությունը երաշխավորում ենք», – հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

«Ահազանգեր են ստացվել նաև քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», – նաև ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է 237 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy