Միչիգանի նահանգապետը ստորագրել է Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու օրենքը

timthumbՄիչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է օրենքը, որով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը կդասավանդվեն նահանգի հանրակրթական դպրոցներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, նոր օրենքը նախատեսում է ընդհանուր հաշվով 6 ժամ հատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանության մասին կրթությանը:

«Սա շատ կարևոր օր է մեր նախնիների համար: Ավելի քան 100 տարի անց Միչիգանի երեխաները կսովորեն Ցեղասպանության բոլոր տեսակների մասին, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին: Ասում են` պատմությունը կարող կրկնվել, եթե մենք դրանից դասեր չքաղենք: Բարեբախտաբար, երեխաներն ապագայում կսովորեն և կհասկանան ամեն բան` այլևս երբեք չտեսնելու մարդկության դեմ գործված նման սարսափելի հանցանքներ»,- նշել է Միչիգանում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսեսյանը:

 


Այս թեմայով