Մինսկում կոնտակտային խումբը պայմանավորվել է հրադադարի մասին

2310043021423635625Մինսկում կայացած բանակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի և դրա վերահսկողության մասին, համաձայնեցվել է նաև ծանր զինատեսակի հեռացման սխեման:Կողմերը նաև քննարկել են Դոնբասի ապագա քաղաքական կառուցվածքը և տեղամասային ընտրությունների կարգը: Այս մասին ՏԱՍՍ գործակալության լրագրողին հայտնել է աղբյուրը:

«Մինսկի բանակցությունների ընթացքում համաձայնացվել է ծանր զինատեսակի հեռացման սխեման, կողմերը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի և դրա վերահսկողության մասին: Քննարկում է կայացել տեղամասային ընտություների և Դոնբասի քաղաքական կառուցվածքի, նրա կառավարման մասին»,-հայտնել է աղբյուրը:

Հանդիպումը Մինսկում ավարտվեց, նրա մասնակիցները որևէ մեկնաբանություններ չեն արել:

Ուկրաինան բանակցությունների ժամանակ ներկայացրել է Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման և հանրային ու քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, Ռուսաստանը Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ-ն Հայդի Տալյավինին, իսկ աշխարազորայիններին Դենիս Պուշիլինը և Վլադիսլավ Դեյնեկոն:

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով