Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ԼՂՀ ղեկավարների հետ

Minski_xumbԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-ին կհանդիպեն ԼՂՀ ղեկավարների հետ: Այս մասին Politik.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ինչպես տեղեկացրեց Դավիթ Բաբայանը Մինսկի խմբի համանախագահները կացելեն ԼՂՀ և կհանդիպեն երկրի իշխանությունների հետ. «Պարտադիր հանդիպումներ կլինեն երկրի ղեկավարի հետ, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի հետ, սակայն լինում են նաև ոչ պաշտոնական հանդիպումներ՝ Ազգային ժողովի ներկայացուցիչների, կառավարության, եղել են դեպքեր, երբ հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս անգամ կսահմանափակվեն պաշտոնական հանդիպումներով»,- տեղեկացրեց Դավիթ Բաբայանը:

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով