Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մինսկի բանակցությունների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել

Մինսկի բանակցությունների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել

2310044751423720849«Նորմանդյան քառյակի» առաջնորդները հսկայական առաջընթաց էին գրանցել Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում, փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել, համաձայնեցված է 80 տոկոսով, -ՌԻԱ Նովոստիին փոխանցել է բանակցություններին ծանոթ աղբյուրը:

«Համաձայնեցված է վերջնական փաստաթղթի 80 տոկոսը: Այդ փաստաթղթում կա 10 կետ: Մեծ առաջընթաց է գրանցվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ռուսասատանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի առաջնորդները ավելի քան 12 ժամ բանակցություններ են վարում Մինսկում: Հանդիպումը սկսել է երեկ ժամը 20:15 (երևանյան ժամանակով 21:15) նեղ կազմով: Երկու ժամ անց նրանք դուրս եկան լուսանկարվելու, ապա շարունակեցին բանակցությունները ընդլայնված կազմով: Որոշ ժամանակ անց առաջնորդները վերադարձան բանակցությունների` կրկին նեղ կազմով:

Դիտվել է 26 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy