Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի

231659421385613041«Հայկական ժամանակ»-ը հղում անելով «ՌԴ կենտրոնական պետական տեղեկատվական գործակալության «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին գրում է, որ երեկ Հայաստանի մասին ընդարձակ ռեպորտաժ է եթեր հեռարձակվել չափազանց ուշագրավ վերնագրով՝ «Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի»։

Ռեպորտաժի հեղինակները կենտրոնացել են արտագաղթի թեմային՝ տեղեկություններ հաղորդելով, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է մոտ 250 հազար մարդ։ Ռուսական «ամենակարևոր» ռադիոյով նման ռեպորտաժը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ եթեր է հեռարձակվել հատկապես ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցից մի քանի օր առաջ։ և սա այն դեպքում, երբ ռուսական լրատվամիջոցները առանձնապես չեն անդրադառնում ՀՀ-ին ընդհանրապես և Պուտինի այցին մասնավորապես»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 95 անգամ
 


Այս թեմայով