Դեռևս 2013 թվականին ռուսական կայքերը հոդվածներ էին հրապարակում Հայաստանի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի մասին, ով այժմ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն է, չնայած վերջինս դեռևս չի ընդունել առաջարկը: Այդ ժամանակ հոդվածն ունեցել է հետևյալ անվանումը` «Արմեն Սարգսյանի 3 կյանքերը»:
ArmLur.am-ը ներկայացնում է հոդվածներից մեկը` կրճատումներով:
«Միջազգային ներդրումային Knightsbridge Group ընկերությունն ու նրա ղեկավարը` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, վերջերս էներգետիկ ձևով մտան ռուսական բիզնես: Ընդ որում, Սարգսյանը Հայաստանում հայտնի է ոչ թե գործնական քայլերով, այլ բարեգործական նախաձեռնություններով: «Արմեն Սարգսյանը Լոնդոնում հայկական համայնքի ամենալուրջ ներկայացուցիչն է` աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը»,- նշել է Պետերբուրգի հայերի միության ղեկավար Կարեն Մկրտչյանը: Սակայն Հայաստանում նրա մասին ոչ միշտ է լավ բան գրվում: Մասնավորապես, Արմեն Սարգսյանին և նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել են այն բանում, որ նրանք միասին զբաղվում են ղազախական գազի ներմուծմամբ Հայաստան: Սակայն անձամբ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, թե Հայաստան ոչ մի բիզնես ծրագիր չի ներմուծել և բացառապես բարեգործությամբ է զբաղվել…
Ֆիզիկոսի ճակատագիրը …
Արմեն Սարգսյանն իր մասին ասում է. «Ես ունեցել եմ երեք կյանք»: Առաջին կյանքում Արմեն Սարգսյանը խորհրդային գիտնական է եղել` ավարտելով Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը եւ պաշտպանելով ատենախոսություն: 1984-1985թթ. նա աշխատել է Քեմբրիջի համալսարանում, այնուհետև դասավանդել է, հարազատ համալսարանում պրոֆեսոր է եղել…. …Հայաստանում դիվանագետների բացակայությամբ կարելի է բացատրել այն փաստը, որ երկրի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրել է ֆիզիկայի պրոֆեսոր Սարգսյանին, ով գիտեր անգլերեն և եղել է Լոնդոնում, օգնել այնտեղ դեսպանատուն հիմնելու հարցում: «Ես այն արագ բացեցի, այնուհետև դեսպանություն բացեցի Փարիզում, Բրյուսելում: Շնորհակալություն հայտնելու փոխարեն նրանք ինձ դեսպան նշանակեցին»,- կատակով նկատել է Արմեն Սարգսյանը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: