Մինչև հիմա ես փնտրում եմ մայրիկիս

1386402320,2583Աղավնի էր մոր անունը, աղավնու պես ճերմա՜կ- ճերմա՜կ… Ու մի օր էլ աղավնու պես թռա՜վ ձեռքներից ու էլ հետ չեկավ: -Ես տասնմեկ, եղբայրս տասնյոթ, քույրս տասնհինգ տարեկան էինք, — պատմում է Վահագն Խաչատրյանը: -Դպրոցում էինք, երբ տուն եկանք: Մեր շենքը չկար, ստվերաթղթի պես նստել էր: Ասես երազ լիներ: Մայրս միշտ մեզ համար համով բաներ էր պատրաստում ու մեզ ընդառաջ գալիս: Այնպես քա՜ղց էր ժպտում: Երեխաներով եկել ու կանգնել էինք փլված շենքի առաջ: Այդ պահին տեսանք հայրիկին: Նա անզոր կախել էր թևերը և ուժ չուներ մեզ գրկելու: Մենք կողք- կողքի կանգնել ու չգիտեմ ինչու, հույս ունեի, որ մայրիկս ինչ որ տեղից դուրս է գալու ու մոտենալու է մեզ: Դպրոցական պայուսակները վերցնելու է մեր ձեռքից ու ժպտա՝ դե եկե՜ք, ի՞նչ եք քարացած կանգնել: Բայց դա չեղավ: Մեզ տարան բարեկամի տուն ու ինձ երկար ժամանակ չէին ասում, որ մայրս մահացել է: Մինչև հիմա էլ ես փնտրում եմ մայրիկիս ու քայլերս միշտ ինձ տանում են այնտեղ, որտեղ թողել էինք մորս: Առանց մայրիկի մանկություն լինել չի կարող, ես կորցրի իմ մանկությունը:

ՀԳ Գուցե շատերդ ինձ պես չգիտեիք, որ ֆեյսբուքյան ակտիվիստ Վահագն Խաչատրյանը մի խո՜ր, խո՜ր վիշտ ունի սրտում թաքցրած:

 <<Հրապարակ>> օրաթերթ

Հասմիկ Բաբաջանյան

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով