Մինիստրների հետ նստած ուռում էինք. Սերգեյ Դանիելյանը փակագծեր է բացում

սերգեյՕրերս մամուլում եղավ հրապարակում, որ դերասան Սերգեյ Դանիելյանը չի գրանցի իր կուսակցություբնը.«Դերասան Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունն իրավական ուժ չի ստանա եւ հետեւապես դերասանը չի մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցություն գրանցելու մասին դիմում չի ներկայացվի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյան, հակառակը՝ կուսակցությունը կմնա վիրտուալ տիրույթում»,-իր հրապարակման մեջ գրել էր «Հայկական ժամանակ»  օրաթերթը:

Երեկ CivilNet-ի հետ զրույցում Սերգեյ Դանիելյանը հերքել է տարածված  տեղեկատվությունը ասելով.«Ճիշտն ասած նստած էինք իշխանության ներկայացուցիչներրի հետ: Պատկառելի մարդիկ կային, մինիստրներ կային: Չէի ուզում ասել, բայց քանի որ հարցը տվել եք կասեմ: Երբ ես հայտարարեցի, որ իշխանամետ կուսակցություն եմ շատ լավ հարաբերություններ նրանց հետ ձևավորվեց: Նրանք ուռում էին ու ես պոտդիմ նստած էի: Էդ ժամանակ եղավ այդ զանգը և ես չեմ էլ հիշում, թե ինչ եմ ասել»,-ասել է դերասանը և վերահաստատել իր տեսակետը, որ պետք է գրանցի իր կուսակցությունը:

Դիտվել է 2,021 անգամ
 


Այս թեմայով