Միհրան Պողոսյանի կարողությամբ կարելի է 200 տանկ գնել

897eb916542f4010a1eb5f0c552afacdԱյս օրերին ակտիվորեն քննարկվում է բանակի սպառազինության արդիականացման հարցը: Հասկանալի է, որ երկրի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում և Հայաստանը այսօր չի կարող ամբողջովին թարմացնել բանակի սպառազինությունը: Չի կարող, քանի որ այս տարիների ընթացքում գրեթե բոլոր պաշտոնյաները մսխել են այն միջոցները, որոնք պետք է  ծառայեցվեին այս  խնդիրների լուծման համար: Հատկապես այսօրվա իշխանության մեջ գտնվող անձիք դիզել են միիարդներ, որոնք իհարկե վաստակել են պետության հաշվին:

Օրերս մամուլում հրապարակվեծ տեղեկատվություն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կարողության հետ կապված:  ԴԱՀԿ նախկին պետը հրաժարական տվեց՝ օֆշորային սկանդալի կիազեկետում հայտնվելու կապակցությամբ: Որոշ տեղեկություններով, իշխանությունները Պողոսյանին օֆշորային սկանդալից չոր դուրս բերելու համար ակնկալում են ստանալ հենց լոնդոնյան այդ շենքը, որը նա գնել է մի քանի տարի առաջ։ Ի դեպ, ասում են, Միհրան Պոդոսյանի կարողությունը՝ ընկերությունները, անշարժ գույքը, ֆինանսական միջոցները գնահատվում Է 800 մլն դոլար:

Միհրան Պողոսյանը իր գիտակցական կյանքի հիմնական մասը անցկացրել է պետական այս կամ այն պաշտոնը զբաղեցնելով: Իր պաշտոնավարման տարիներին նա հասցրել է բազմաթիվ բիզնեսներ հիմնել և օգտագործելով իր պաշտոնական դիրքը առաջ դանել իր բիզնեսը:

ՀՀ իշխանությունները՝ նախագահը, վարչապետը խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Իրենց հայտարարություններից հետո լավ կլինի, որ հրահանգ տրվի համապատասխան մարմիններին, որպեսզի ստուգվի, թե Միհրան Պողոսյանի  և մնացյալ պածտոնայների միլիարդները որտեղից են առաջացել:

Ի դեպ պետք  նկատել, որ  միայն Միհրան Պողոսյանի կարողությամբ հնարավոր է գնել 200 ժամանակակից T90 տանկ:  Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպես կարելի է զինել մեր բանակը և ինչ վիճակում կլինի երկրի տնտեսությունը, եթե պետությանը վերադարձվի բոլոր պաշտոնյաների թալանածը:

Դիտվել է 6,204 անգամ
 


Այս թեմայով