Միհրան Պողոսյանի իրական բիզնեսը, որը միլիոնների եկամուտ է բերում

Mihran-PoghosyanՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն անցյալ տարի իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

Ըստ այդմ, ԴԱՀԿ պետը հայտարարագրել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար և 12 հազար եվրո դրամական միջոցներ: Անցած 2014 թվականին ԴԱՀԿ պետի եկամուտները կազմել են 16 միլիոն 150 հազար դրամ, որից նրա մեկ տարվա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 150 հազար դրամ: Իսկ մնացած եկամուտները նա հայտարարագրել է որպես վարձակալությունից ստացված եկամուտ:

Նա նաև 5 մլն դոլար պարտքով տված գումար ունի: Առաջին հայացքից շատերի համար զարմանալի է, թե ինչպես է սույն պաշտոնյան կարողացել այսքան կարողություն դիզել: իրականում ամեն ինչ պարզ է: Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ-ն իսրական շուկայի է վերածել: Պարզվում է հարկադիր աճուրդի հանված արժեքավոր իրերը գնում և վերավաճառում է հենց Միհրան Պողոսյանը և նրա աշխատակիցները: Հասարակ քաղաքացիներին հասու չէ մասնակցել այն աճուրդներին, որտեղ վաճառվում են բնակարաններ, հողատարածքներ և թանկարժեք մեքենաներ:

 


Այս թեմայով