Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի: Ծաղկաձորում գտնվող հյուրանոցային շքեղ համալիրի դեմ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան հայց են ներկայացրել «Սոս-սիսթեմս» ՍՊԸ-ն, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն՝ 611 հազար 400 դրամ գումարի պահանջով:

Մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանի գործերը տևական ժամանակ է՝ լավ չեն, «Կեչառիս» հյուրանոցը բավականին պարտքեր ունի մատակարար ընկերություններին: Ի դեպ, վերջերս նա հաճախ է այցելում «Կեչառիս», որին կից «Կեչառիս Գարդնս» քոթեջներն էլ վաճառքի է հանել: Լավատեղյակները «Կեչառիսի» դժվարությունները բացատրում են վատ մենեջմենթով։ Ասում են՝ փոքր վնաս չի հասցրել նաև նրա որդին, ով ընկերների հետ հաճախ է գալիս՝ ուտում-խմում-գնում»:

Այս թեմայով