Միհրան Պողոսյանը պետք է հրաժարական տա կամ…

17_5Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը իր նախագծերից մեկի շրջանակում հրապարակել էր փաստաթղթեր, որոնք բացահայտում են մի շարք օֆշորային ընկերությունների, որոնք կապված են տարբեր պետությունների պաշտոնյաների հետ: Փաստաթղթերում հիշատակվում են տարբեր պետությունների 72 նախկին և ներկա ղեկավարներ, ինչպես նաև շատ հայտնի ընկերություններ և անձինք: Դրանց մեջ է Ալիեւների ընտանիքը՝ Իլհամ Ալիեւը, նրա կինը եւ դուստրերը, ՀՀ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դավիդ Գուննլյիգսոնը:

Այս հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց և շատ պաշտոնայներ պարզապես ստիպված էին հրաժարվել իրենց զբաղեցրած պաշտոնից: Օրերս Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դավիդ Գուննլյիգսոնը ևս հրաժարական  ներկայացրեց:

Ահա այս ամենի ֆոնին քար լռություն է տիրում Հայաստանում: Որևէ մեկը Միհրան Պողոսյանին հարցադրում չի արել, թե ինչպես է ահռելի կապիտալ դիզում մի երկրում, որը անգամ գումար չունի ժամանակակից զենքով զինելու բանակը: Իսկ եթե այնուամենայնիվ նրան հաջողվել է օրինական ճանապարհով, այդ հարստությունը ձեռք բերել, ապա ինչու չի ներդնում  Հայաստանում:

Հիմա որևէ մկեը կբացատրի, թե ինչու է Միհրան Պողոսյանը շարունակում պաշտոնավարել, ինչու նրա դեմ չկա հարուցված գործ: Եթե շարունակելու է նախագահ Սերժ Սարգսյանը հանդուրժել նման պաշտոնայներին և այն էլ ապրիլյան քառօրյա պատերազմի հասցրած վնասների ֆոնին ուրեմն նա ևս մասնակից է դրան և փայ ունի Միհրան Պողոսյանի օֆշորից:

Դիտվել է 1,707 անգամ
 


Այս թեմայով