Միհրան Պողոսյանը հանդիպել է Մայքլ Ջեկսոնի հետ

d87pZULvC5id19DkPLElKaAa9NՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մարտի 9-ին Բիրմինգեմում հանդիպել Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ջեկսոնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործընկեր ծառայությունների աշխատանքը կարգավորող իրավական ակտերը, քննարկվել են գործընկեր ծառայությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները: ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և Անգլիայի Բարձր Դատարանի նախագահի կողմից երկկողմանի աշխատանքային այցերի կազմակերպման համաձայնություն է ձեռք բերվել՝ առավել մանրամասն ուսումնասիրելու պարտապանի իրավունքների երաշխիքների ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համակարգերը երկու երկրներում: Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-10-ը աշխատանքային այցով գտնվում է Անգլիայում:

Դիտվել է 271 անգամ
 


Այս թեմայով