Home » ՄԱՄՈՒԼ » Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու ուղիներ է փնտրում

Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու ուղիներ է փնտրում

mihran_poghosyan-600x400«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու համար ուղիներ է փնտրում:

Ըստ լուրերի՝ նա պատրաստ է լուրջ միջոցներ` մինչև անգամ 100 մլն դոլարի չափով գումար ներդնել, միայն թե Սերժ Սարգսյանն իրեն ների և ուժային կառույցներից որևէ մեկում նոր պաշտոն վստահի: Սակայն իշխանական վերնախավի աչքերում իր դիրքերը վերականգնելու գործում ԴԱՀԿ նախկին պետի միակ հնարավորությունը 2017 թվականի ԱԺ ընտրություններն են: Եթե նրան հաջողվի որևէ տարածքի պատասխանատվություն ստանձնել և արդարացնել հույսերը, ապա հնարավոր է իրեն կրկին վերադարձնեն իշխանական համակարգ: Ու կարծես թե այս հարաբերություններում արդեն զիջումները սկսվել են առարկայական դառնալ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 17-ին ՙԶվարթնոց՚ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առիթով (Միհրան Պողոսյանի թիկնապահները ծեծել էին օդանավակայանի աշխատակցին) քրեական գործի հարուցումը մերժվել է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 317 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy