Միհրան Պողոսյանը ապրիլյան պատերազմի զոհերի մայրերին մասնակից է դարձնում իր քարոզչությանը

Նախընտարական եռուզեռը շարունակվում է: Պատգամավորության թեկնածուները շարունակում են իրենց քարոզարշավը: Շարունակում է իր քարոզարշավը նաև ԴԱՀԿ նախկին պետ թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանը:

ՀՀԿ թեկնածուն իր հաջողության համար չի խնայում ոչ ֆինանսական և ոչ էլ մարդկային ռեսուրսներ: Երեկ նա իր նախընտարական հանդիպման ժամանակ, իր քարոզչությանը մասնակից էր դարձրել նաև ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինվորների ծնողների: Ցավալի է տեսնել, թե ուր կարող են հասնել մարդիկ, որպեսզի ընտրություններում հաջողություններ արձանագրեն: Միհրան Պողոսյանը քարոզարշավին մասնակից է դարձնում մարդկանց, որոնք այս երկրին տվել են ամենաթանկը՝ իրենց զավակներին:

Սարսափելին այն չէ, որ այս մարդիկ կարող են ընտրել Միհրան Պողոսյանին, սարսափելին այն է, որ թեկնածուն նրանց բարձրացնում է հարթակ և զոհված զինվորների ծնողները Միհրան Պողոսյանին շնորհակալություն են հայտնում: Պետական պաշտոնյային շնորհակալություն են հայտնում մարդիկ, ովքեր ամենամեծ շնորհակալության են արժանի, իսկ թեկնածու Միհրան Պողոսյանը ծափահարում է:

 


Այս թեմայով