Home » ՄԱՄՈՒԼ » Միկոյանի արձանի տեղադրումը կհետաձգվի

Միկոյանի արձանի տեղադրումը կհետաձգվի

ԺողովուրդՎերջին շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գործընթացը, հավանաբար, ցանկալի արդյունք չի ունենա գաղափարի հեղինակների համար: Թեեւ դեռ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին չի ասել, որ «արձանը սիրուն չի», այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի խումբ անձինք, որոնց կարծիքի հետ Տարոն Մարգարյանը հաշվի է նստում, ասել են, որ այդ արձանի տեղադրումը լուրջ հարված կարող է լինել քաղաքապետի եւ ՀՀԿ-ի վարկանիշին: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը որոշել է ականջալուր լինել իր շրջապատի տված խորհուրդներին ու Երեւանի ավագանու կողմից կայացված որոշման կատարումն առայժմ կհետաձգվի:  Սա նշանակում է, որ Միկոյանի արձանի տեղադրումը կարող է առկախվել:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 58 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy