«Միկա ցեմենտ»–ը շատ աշխատողների պարտք է

231633551384490962«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն օրերս հրապարակավ սպառնացել էր, թե դատի է տալու «Ժողովուրդ» օրաթերթին ոչ հավաստի տեղեկություն տարածելու համար։ Պատճառն այն էր, որ մենք գրել էինք, թե հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտ»–ի աշխատակից Արմենը (ազգանունը Ռաֆայելյան) գնացել էր գործարան և պահանջել իր մի քանի ամսվա չստացած աշխատավարձը։ Տնօրինությունը հրաժարվել էր այն վճարել, և գործարանի մուտքի մոտ 49-ամյա Արմենը սրտի կաթվածից տեղում մահացել էր։ Գործարանի կառավարիչ դարձած «ՎՏԲ» բանկը պնդում է, թե պարտքեր չունի աշխատակիցներին։

Մինչդեռ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում մահացած Արմենի կինը՝ Սաթենիկը, ասաց, որ գործարանն իսկապես չի վճարել իր ամուսնու մի քանի ամսվա աշխատավարձը։ «Տնօրինության ասածը չի համապատասխանում իրականությանը»,–նշեց մահացած աշխատակցի կինը՝տեղեկացնելով որ ամուսնու մահից երկու ժամ հետո գործարանի տնօրինությունը շատ արագ փոխանցել է Արմենին չվճարած աշխատավարձի որոշ մասը։ Ու հիմա էլի շատ աշխատակիցների գործարանը պարտք է՝այդ թվում և Սաթենիկին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով