Home » ՄԱՄՈՒԼ » Միլիոնատեր պատգամավորը տոկոսով փող է տալիս

Միլիոնատեր պատգամավորը տոկոսով փող է տալիս

Միլիոնատեր պատգամավորը տոկոսով փող է տալիսՆրա բանկային հաշվին առկա են 15 մլն դրամի և 3,6 մլն ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցներ:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բրիլիանտի Արշակ» մականունով պատգամավոր Արշակ Մխիթարյանը նախորդ տարի անշարժ գույքի առուվաճառքի մի քանի գործարք է իրականացրել 262 մլն դրամի (կես մլն դոլար) ընդհանուր արժողությամբ: Մխիթարյանը, մասնավորապես, 120 մլն դրամ արժողությամբ բնակարան է գնել և նույն տարում էլ վաճառել, ինչպես նաև 100 մլն դրամով գնել է երկու բնակարան, 41 միլիոնով էլ վաճառել ևս մեկը:

ԲՀԿ-ական պատգամավորը 1,7 մլն դոլարի չափով տոկոսով փող ունի տված: Նրա բանկային հաշվին առկա են 15 մլն դրամի և 3,6 մլն ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցներ:

2012 թվականին պատգամավորի մանդատը ստանձնելիս Արշակ Մխիթարյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում, 1 հողամաս Դիլիջանում և երկու մեքենա: Այս տարի նա հայտարարագրել էր 4,3 մլն դոլար դրամական միջոցներ:

Հիշեցնենք, որ Արշակ Մխիթարյանը ԲՀԿ-ի շարքերը համալրել է 2007 թվականին, իսկ մինչ այդ խորհրդարանում ներկայացնում էր ՕԵԿ-ը:

Նա իր գործունեությամբ ընդհանրապես օրենսդիր և օրենսգիր չէ. գործարար է՝ պառլամենտ է եկել, իսկ հիմնական զբաղմունքը ադամանդի բիզնեսն է: Ժամանակին նրան է պատկանել Մաշտոցի պողոտայում գտնվողն «Դայմոնդ» ոսկու սրահը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 741 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy