Միթե՞ ձեզ էլ համոզեց Սերժ Սարգսյանը ու աթոռներ խոստացավ

հյդ«ԲԱՑ ՆԱՄԱԿ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅԴ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ

Երկար ժամանակ մտորում էի, արդյո՞ք արժե գրել այս նամակը ձեզ, որը ժամանակվրեպ կընկալվի ձեր կողմից, թեև անկախ նամակիս բովանդակությունից ստեղծված դրությունը էլ ոչնչով հնարավոր չէ փոխել, քանզի այնպես եք ներքաշվել նոր «բարեփոխված» Սահմանադրության «ԱՅՈ» — ի քարոզարշավին, որ իմ այս «Բաց Նամակը» դժվար թե դրությունը փոխի ու դուք հետ քաշվեք ձեր ստանձնած առաքելությունից», , , Սակայն իմ մեջ գլուխ բարձրացրեց համարձակությունը ասելու այն, ինչը կուտակվել է իմ մեջ, ինչը՝ պարտավոր եմ ասել, քանզի 1965 թվականից, 16 տարեկան հասակից եմ պայքարել ու թռուցիկներ տարածել, որ ազգս սովետական թմբիրից արթնանա, մոռացության չմատնվի ազգիս հետ կատարվածը.

1, 5միլիոնից ավել զոհերի հիշատակը ու մեր պատմական հայրենիքի վերադարձը եղել ու մնում է կյանքիս միակ իմաստը: Ճիշտ է երկար տարիներ գտնվում եմ հայրենիքից հեռու, բայց այսօր էլ նույն գաղափարների կրողն եմ ու այստեղից՝ Բրյուսելից իմ ուժերի ներածի չափով աշխատում եմ նպաստել մեր սրբազան պայքարին.․․ (Հարկ չեմ համարում մանրամասնել) ․․․ ՈՒ այսօր այս «Բաց նամակս» գրելու իրավունքը վաստակած, որը երկրորդն է՝ (առաջինը՝ 2009թ․ Հայ-թուրքական պրոտոկոլներին, , )

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅԴ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ, , ,

Դուք արջի ծառայություն մատուցելով Նախագահին, լծվելել եք նոր՝ «Բարեփոխված» սահմանադրության «ԱՅՈ» -ի քարոզարշավին, Ինչքանո՞վ եք վստահ, որ այդ նոր սահմանադրության ընդունումով մեր երկիրը կձերբազատվի աղքատությունից, կոռուպցիայից, թալանից, դատավորների կաշառակերություններից, բոլոր այն արատավոր երևույթներից, որ այսօր ականատեսն ենք գրեթե բոլոր բնագավառներում․․․միթ՞ե այսօրվա սահմանադրությունն է մեղավոր, որ չեն բացվում աշխատատեղեր․ սովից, անարդարությունից, անել վիճակից դատարկվում է Հայաստանը, կամ միթե՞ այսօրվա սահմանադրությունն է մեղավոր, որ երկիրի նախքին վարչապետը միլիոններ է թաքցնում օֆշորներում, բայց նրան մեղադրանք չի ներկայացվում, մի բան էլ, որպես պարգևատրում ԱՄՆ դեսպան է նշանակվում, կամ, որ մարդասպան Լիսկան ու իր տղան ամբողջ Սյունիքը պահում են ահ ու սարսափի մթնոլորտում, բայց ազատության մեջ ման են գալիս ու իրենց սև գործն են անում, միթե՞ այսօրվա սահմանադրությունում արտոնվում է խաղաղ ցուցարարներին սադրել, ծեծ ու ջարդի ենթարկել, այնքան արտոնություն տալ ոստիկանապետին, որ նա հայ ոստիկաններից պատրաստի սեփական ժողովրդին ատող վրիժառուներ, որ վարժեցված շների նման հարձակեն սեփական ժողովրդի վրա, , , խաղաղ ցույցերը վերածելով մարդաորսության, , , սահմանադրությա՞մբ է գրված զոհված զինվորի մորը ասֆալտի վրա քաշ տալ, կամ ծեր ցուցարարին ապտակել, , , չթվեմ բոլոր արատավոր երևույթները, որոնք ինձանից էլ լավ գիտեք, , ,

Ուզում եմ հակիրճ ասել իմ կարծիքն այս նոր «բարեփոխված» սահմանադրությանը, նախ, ասեմ, որ չեմ վստահում, քանզի այն մշակվել է Գագիկ Հարությունյանի կողմից․ մի անազնիվ մարդու, որն անկախությունից այս կողմ հավատարմորեն ծառայել է մեր երեք նախագահներին ու ոչ մի դեպքում նա չի եղել ժողովրդի կամքի արտահայտիչը, այսինքն մի մարդ, որ նպաստել է մեր երկրում անօրինականության ու ամենաթողության հաստատմանը․․․ հետո, ամենակարևորը՝ եթե լինի պառլամենտական երկիր, ի՞նչ երաշխիք, որ նոր ընտրված պառլամենտականները չեն լինի այսօրվա ազգային ժողովում աթոռների տիրացած, զոռբա, կիսագրագետ, սեփական գրպանի համար օրենքներ մշակող, կոճակ սեղմող «ազգընտիրների» կրկնությունը, իսկ վարչապետը, բառացիորեն ստանձնելով այսօրվա նախագահի պաշտոնը, ուղղակի նախագահ բառն է փոխվելու վարչապետով, որը փաստացիորեն այսօրվա նախագաի գործառույթներն է իրականացնելու․․․

Բայց արդյո՞ք վարչապետն իր վրա պատասխանատվություն կկրի, ու կդառնալ ժողովրդի անվտանգության երաշխավորը, , եթե աստված միարասցե պատերազմական վիճակ լինի, , , Հարցերն անթիվ են, բայց պատասխան՝ հազար ու մի հարցականներով ու ենթադրություններով լեցուն, , ,

Փաստորեն դուք ԱՅՈ քարոզող դաշնակցականներ ջատագովն եք ու քարոզիչը այսքան հարցականներով լեցուն ու կոնկրետ պատասխաններ չունեցող նոր «բարեփոխված» սահմանադրությանը, որի համար դուք պատասխանատվությունը արդյո՞ք կրելու եք ՀՀԿ-ի հետ հավասար, եթե ձեր սպասելիքները չարդարանան, , ,

Ինչքան վերլուծում եմ գալիս եմ այն եզրակացության, որ այս կոսմետիկ փոփոխությունները միտված են իշխանության վերարտադրմանը․ նույն պառլամենտական մեծամասնությունն է լինելու և ձեր՝ դաշնակցության խոսքն ու առաջարկությունները մնալու են թղթի վրա, ինչպես հիմա, , , այստեղ՝ այս գլուխկոտրուկի միակ փոփոխությունը կայանում է նրանում, որ հանրապետականները ցմահ իշխեն պառլամենտում, և՛ աթոռներ, և՛ պրտֆելներ բաժանողներն իրենք լինեն, և՛ վարչապետ ընտրողը, , ,

ՁԵԶ ԵՄ ԴԻՄՈՒՄ «ԱՅՈ» -ի ՔԱՐՈԶԻՉ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐ

Միթե՞ ձեզ էլ համոզեց Սերժ Սարգսյանը ու աթոռներ խոստացավ, ինչպես մյուս ընդդիմադիր գործիչներին, որոնց լռեցրեց, ավելի ճիշտ իր քարոզիչները դարձրեց, , , Հիմա թևքերդ քշտել ԱՅՈ եք քարոզում, գոնե մի քիչ հեռատեսություն ունենայիք, մի կողմ քաշվեիք, ինչու՞ էիք մտահոգվում, առանց ձեր քարոզչության էլ իշխանությունները ԱՅՈ-ն անցկացվելու են, քանզի այդ ե՞րբ է եղել, որ իշխանությունները ընտրակեղծիքներով իրենց հաղթանակը չտոնեն․ այդ բանը քաջ գիտակցելով, նախաձեռնությունը վերցրիք ձեր ձեռքը․ Սերժի աչքը մտնելու համար, օգտագործելով ձեր կուսակցության հեղինակությունը, քարոզչության առյուծի բաժինը վերցրեցիք ձեր վրա, բայց այդ չմտածված քայլով, որպես նոր «բարեփոխված» սահմանադրության ջատագովներ դուք ոչ միայն մեծամասնություն չեք կազնի նոր ձևավորվող պառլամենտում, այլ այդ սխալ կողմնորոշումով դուք կորցրեցիք ձեր հարգանքն ու վստահությունը և օտարվեցիք ժողովրդից, , , քաջ գիտակվելով, որ ժողովուրդը բնավ էլ հակված չէ ԱՅՈ-ի, դուք գնացիք ժողովրդի կամքին հակառակ, մարելով ժողովրդի ՈՉ-ի հաղթանակի վերջին հույսը, նպաստելով հայաթափմանը, , , Չպատճառաբանեք ու չարդարացնեք ձեր այս քայլը իբրև երկրի վաղվա օրվա մտահոգությամբ կատարված քայլ․ չեք կարող մեզ համոզել քանզի դուք սկսած Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնավարման օրից ի վեր, դառնալով կոալիցիայի անդամ, ազգային հարցերը ձգել էք բախտի քմահաճույքին, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի բարի կամքին, , , դրա վառ ապացույցն է Ֆուտբոլային դիվանագիտությունից ծնունդ առած Հայ-թուրքական սիրախաղի արդյունքում 2009թ, հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ստորագրված, մինչև այսօր այնտեղ քնած «Փոխադարձ սահմանների Ճանաչման» աշխարհին մոլորեցնող ազգադավ արձանագրությունները, ու այս տարիների ընթացքում դաշնակցությունը հարկ չհամարեց նախագահից պահանջել հետ կանչել պրոտոկոլները․ անգամ ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ։ Փաստերը գալիս են ասելու, որ Հայաստանյան ՀՅԴ- գերագույն մարմնի անդամներ շա՜տ եք շեղվել ձեր առաքելությունից ու ժողովուրդը վաղուց է հիասթափված, , , Պետք է տեղեկացնեմ, որ այս «Բաց նամակս» գրում եմ իմ շատ մոտ սփյուռքահայ և հայաստանյան մի քանի շարքային դաշնակցականների խնդրանքով, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

(գրող-հրապարակախոս, հայ դատի պաշտպան)

 


Այս թեմայով