Միգուցե Թուրքիան կապի մեջ է հակամարտության կողմ Արցախի հետ. Տիգրան Բալայան

Умит-ЯрдымԵրեկ Politik.am գրել էր.«Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի դեսպանը՝ Ումիտ Յարդիմը սենսացիոն հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է «RusArmInfo» լրատվական կայքը: Նա հայտարարել է, որ Թուքրաին Արցախի խնդրի շուրջ կապ է պահպանում  նաև հայկական կողմի հետ.«Մենք փորձում ենք մեր հնարավորությունների սահմանում, խնդրի կարգավորման համար կապ պահպանել երկու կողմերի հետ էլ: Պաշտոնական Անկարան մեծ տեղ է տալիս Ղարաբաղի խնդրի կարգավորմանը» ,-հայտարարել է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ»:

Այս հայտարարության կապակցությամբ Politik.am կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ: ԱԳՆ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց.«Ղարաբաղի հիմնախնդրով Թուրքիայի հետ կապի մեջ չենք եղել և չենք։ Միգուցե Թուրքիան կապի մեջ է հակամարտության կողմ Արցախի հետ։ Այդ հարցը կարող եք ուղղել Արցախի իշխանություններին»,-ասաց Տիգրան Բալայանը:

 


Այս թեմայով