Միացյալ Նահանգներն աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը. պետդեպ

պետդեպՄիացյալ Նահանգներն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակի տնօրեն Էլիզաբեթ Թրյուդոն:
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել կողմերի հետ: Ինչպես գիտեք, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Հակամարտության նկատմամբ մեր երկարաժամկետ դիրքորոշումը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, կարգավորումն է` հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուժի չկիրառման կամ սպառնալիքի սկզբունքը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը»,- ասել է Թրյուդոն:

Նա նշել է, որ խաղաղության պատասխանատվությունն ընկած է երկու երկրների ղեկավարների վրա` ընդգծելով հակամարտության բանակցային խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում նրանց ունեցած կարևորությունը:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով