Միացյալ Հայաստա՞ն, թե՞ Ռուսաստան. արձագանքում է Արցախը

231846461395291894«Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ` վերջին օրերին Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու առաջարկի առնչությամբ:

Պրն Բաբայանվերջին օրերինհայտնի մարդկանցկողմիցհնչում է տեսակետ ՝Արցախը Ռուսաստանի կազմիմեջմտցնելու մասինԻ՞նչ է,նրանք հայտնում ենԱրցախիդիրքորոշո՞ւմըՈրևէարձագանք ունե՞ք այդառնչությամբ:

-Արձագանքը հետևյալն է ` Արցախի ժողովուրդը իր ձայնը տվել է անկախ պետականությանը: Աշխարհում հայության թիվը 10.000.000 է, Արցախի բնակչության թիվը 150.000 է, ՀՀ-ի բնակչության թիվը 3 մլն: Այսքանից հետո, մի քանի հոգու կարծիքը լսելով, ասում են չլինի Արցախը պետք է միանա այլ պետությանը: Ախր մենք միասին ենք չէ կառուցել Արցախը: Ինձ համար ցավալի է, որ բոլորը քննարկում են մեկ մարդու հայտարարությունը: Կամ մեկնաբանում են ՌԴ-ի մեկ այլ քաղաքական գործչի հայտարարությունը (նկատի ունի Ժիրինովսկուն-խմբ.), որն արտահայտել է իր կարծիքը: Ես չեմ հասկանում ՝ ինչո՞ւ պետք է արձագանքենք:

Բայց հաշվի առնելով այնոր այդ մարդիկ ունեն որոշակի դերակատարություն կամ կշիռՕրինակՆորատ Տեր Գրիգորյանցը

-Իսկ այն զինվորները, որ սահման են պահում, կամ այն մայրերը, որոնք երեխա են լույս աշխարհ բերում, կամ այն մարդիկ, որոնք մահացել և թաղվել են այս հողում, դերակատարություն չունե՞ն:

Իհարկե ունեն:

-Ահա, հետևաբար մեր անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեք են, որոնց համար արյուն է թափվել: Մոտ ապագայում մեր տեսլականը չի փոխվելու, քանի որ օբյեկտիվ հիմքեր չկան: Միգուցե ապագայում որոշում կայացվի Միացյալ Հայաստանի, սա ուրիշ խնդիր է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով