Միայն Տարոն Մարգարյանը շնորհավորեց Կարեն Կարապետյանին

տարոնԱյսօր կառավարության նիստում նախարարներից ոչ ոք զեկույց ներկայացնելուց առաջ չշնորհավորեց նորանշանակ վարչապետին: Երեկ նման իրավիճակ էր տիրում նաև ՀՀ ԱԺ-ում, երբ վարչապետի“ԱԺ-ում գտնվելուց միայն մեկ ժամ անց նրան շնորհավորեց ՀՀԿ անդամ Լևոն Մարտիրոսյանը:

Այսօր էլ կառավարության նիստում զեկույց ուներ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա, մինչ իր զեկույցը, շնորհավորեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ, և իր և քաղաքապետարանի աշխատակազմի անունից հղեց բարեմաղթանքներ: Կարեն Կարապետյանն էլ շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար:

Հիշեցնենք, որ երբ Կարեն Կարապետյանը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը, Տարոն Մարգարյանը զբաղեցնում էր նրա առաջին տեղակալի պաշտոնը:

 


Այս թեմայով