Միակ վկան բացառիկ մանրամասներ է պատմել էքստրասենսի սպանությունից

Անի-Մաջնունյան«Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ նրա տուն այցելած գործով միակ և կարևորագույն վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը: Այդ օրը տեղի ունեցածի մասին նա բացառիկ մանրամասներ է պատմել «Հրապարակ»-ին:

-Աննա, Դուք Մուշեղին ինչքա՞ն ժամանակ եք ճանաչել, ի՞նչ հարաբերություններ ունեիք նրա հետ, դեպքի օրն ինչպե՞ս և ինչո՞ւ գնացիք Անիի տուն:

-Ես նրան ճանաչել եմ գրեթե 5 տարի, մենք նույն վայրում ենք սովորել, նա կորավ մի որոշ ժամանակով և մեկ տարի անց արդեն հայտնվեց նոր կերպարով՝ որպես 31-ամյա Մխիթար Մոս-Մուշեղյան: Սկզբում նա ինձ շատ լավ էր վերաբերվում, աշխատանք առաջարկեց, ասաց, որ կխաղամ մեծ բեմերում: Որոշ ժամանակ անց ուզում էի դուրս գալ իր թատրոնից, սկսեց ինձ սպառնալ և շանտաժի ենթարկել, և ես իր մոտ առանց վարձատրության աշխատում էի: Նա հոգեկան շեղումներ ուներ, ինձ նստեցնում էի իր առջև և խելագարի պես սկսում էր խոսել, կարծես ինքն իր հետ խոսեր: Ինձ թվում է, որ նա տառապում էր անձի երկվությամբ:
Իր մասին նա ոչ ոքի չէր պատմում, միայն ինձ, և սպառնալով ստիպում էր իրեն լսել, բերանս էլ՝ փակ պահել: Դեպքից առաջ նա ինձ հետապնդում էր, զանգում էր մայրիկիս, խնդրում էր ընկերներին, որ զանգեին ինձ, քանի որ ես իր զանգերին չէի պատասխանում: Ես անգամ շատ ժամանակ տանը չէի մնում, որ նա ինձ չգտնի: Իսկ այդ անիծյալ օրը ես տանը մնացի, և նա ինձ բռնացրեց ու տնից դուրս հանեց, ասաց իր մտադրությունների մասին, ասաց, որ պետք է գնամ իր հետ: Ես կտրականապես հրաժարվեցի, նա ասաց, որ հակառակ դեպքում մեր տուն կգա և նույնն ընտանիքիս հետ կանի, և այդպես տարավ իր հետ»,-գրում է թերթը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 197 անգամ
 


Այս թեմայով