Մեքքայի մոտակայքում զոհվել է հաջի մեկնած 717 ուխտավոր

defaultՍաուդյան Արաբիան անբարեխղճորեն է կատարել հաջի անվտանգության ապահովումը, ինչը հանգեցրել է ավելի քան 700 մարդու մահվան։ Այս մասին ասել է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Շահինը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Դողան» գործակալությունը։

«Կարո՞ղ ենք արդյոք մենք ճակատագիր համարել այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ Մինայի հարթավայրում։ Դա անվտանգության հարցերի անփույթ կազմակերպման հետեւանք էր»,- ասել է Շահինը։

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության վերջին տվյալներով՝ Մեքքայի մոտակայքում զոհվել է հաջի մեկնած 717 ուխտավոր, վիրավորվել՝ ավելի քան 800 –ը։

Այս պահին հայտնի է, որ զոհվել է 131 մարդ Իրանից, 87-ը՝ Մարոկկոյից, 14-ը՝ Եգիպտոսից, 7-ը՝ Պակիստանից, 4-ը՝ Թուրքիայից, 3-ական ուխտավոր՝ Ինդոնեզիայից, Ալժիրից եւ Քենիայից, իսկ մեկ մարդ էլ՝ Նիդերլանդներից։

 


Այս թեմայով