Մեքսիկայում քաղաքապետ է սպանվել

Մեքսիկայում սպանվել է Պուեբլա նահանգի Տլանեպանտլա քաղաքի քաղաքապետ Խոսե Էֆրաին Գարսիան, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Հայտնի է, որ Գարսիան մեքենայով ընթանալիս է եղել Սան Պաբլո Ակտիպանի ու Տեպեակայի միջև ընկած մայրուղով, երբ նրա ճանապարհը կտրել են մի քանի մեքենաներ, ինչից հետո քաղաքապետը հրազենային վնասվածք է ստացել:

Քաղաքապետին հասցրել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Սպանության այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Նշենք, որ սա Մեքսիկայում քաղաքապետի սպանության առաջին դեպքը չէ: 2017 թվականին գնդակահարվել էր Պարաչո քաղաքի քաղաքապետ Ստալին Սանչես Գոնսալեսը: Ավելի վաղ էլ սպանվել էր Պուեբլա նահանգի Ուեուետլան քաղաքի ղեկավար Խոսե Սանտամարիա Սավալան:

Այս թեմայով