Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մեքսիկայում հանցագործները ոստիկանական ուղղաթիռ են խոցել

Մեքսիկայում հանցագործները ոստիկանական ուղղաթիռ են խոցել

f57cfd7265c89f_57cfd7265c8db.thumbՄեքսիկայում հանցավոր խմբավորման անդամները ոստիկանության հետ բախման ժամանակ ուղղաթիռ են խոցել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է «Интерфакс»-ն։

 Միչոականի նահանգապետ Սիլվանո Աուրեոլեսի խոսքով՝ ուղղաթիռն Ապացինգան քաղաքում մասնակցում էր քրեական բջիջների պարագլուխների ձերբակալման գործողություններին։
Այդուհանդերձ դեռևս հայտնի չէ, թե տեղի 2 հանցավոր խմբավորումներից որ մեկն է կրում միջադեպի պատասխանատվությունը։
Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy