Մեքսիկայից Ռուսաստան չվերթը հետաձգվել է հայերի արտաքսման պատճառով

«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը չի կարողանում Մեքսիկայի Կանկուն քաղաքից թռչել Ռուսաստան` մեքսիկական ավիացիոն իշխանությունների գործողությունների պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին:

Չի կարողանում հայրենիք վերադառնալ Ռուսաստանից մոտ 500 զբոսաշրջիկ:

«Ռոսիա» ավիաընկերությունը պարտքեր չունի Կանկունի օդանավակայանի առաջ օդանավերի կայանման կամ այլ վճարումների հետ կապված»,- հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչը՝ հերքելով պարտքերի մասին լուրերը։

Նրա խոսքով`  Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության մարմնի անակնկալ պահանջով չվերթով պետք է արտաքսվեր Հայաստանի չորս քաղաքացի, այդ պատճառով օդանավակայանը չի տրամադրել օդանավի թռիչքի թույլտվություն:

Ինքնաթիռը սպասել է արտաքսվողներին չորս ժամ, այն պատրաստ է եղել թռիչքի և սպասել է թռիչքի թույլտվության, սակայն Մեքսիկայի ավիացիոն իշխանություններն այն չեն տրամադրել: Թռիչքների անվտանգության հետ կապված ռուսական ավիացիոն օրենսդրության պահանջների համաձայն՝ անձնակազմի աշխատաժամանակն ավարտվել է, այդ պատճառով արդյունքում թռիչքը տեղափոխվել է հունվարի 17-ին:

Ավիաընկերությունը կկարողանա ստանալ թռիչքի թույլտվություն միայն Մեքսիկայի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների աշխատանքային օրվա մեկնարկից հետո, այսինքն` հունվարի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից ոչ շուտ, ընդգծել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Այս թեմայով