Մեքենաներ ներմուծելու համար 20 տոկոս ԱԱՀ չեն գանձի

աժ նիստ8107 «կողմ», «դեմ» 0, «ձեռնպահ»` 0  ձայներով այսօր Ազգային ժողովը 1-րդ ընթերցմամբ ընդունեց կառավարության և պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Խաչատուր Քոքոբելյանի` ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումից ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը չգանձելու մասին օրենքի նախագիծը:
Վարման կարգի հետ կապված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Մարգարյանը նկատեց, որ ինքը 2 դիտողություն ունի՝ արդյո՞ք 1 մեքենան դիտարկվում է որպես մաքսային քանակություն և դիտարկում երկրորդ` «ի՞նչ ենք անում այն փողերի հետ, որոնք գանձել ենք 2015»-ին:
Հարցին պատասխանած հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը նկատեց. «Դա օրենքի հետադարձ ուժն է, ինչը չի նախատեսվում, պետք է առանձին օրենսդրական քննարկում կատարվի»:
Հիշեցնենք, որ 2015-ին միայն ԵՏՄ-ից ներկրված մեքենաների դիմաց գանձվել էր 44 միլիարդ դրամ:

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով