Հայաստան մեքենա ներկրելը կդժվարանա

carsՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն՝ ամանորից հետո Ամանորից հետո մեքենա ներկրելը կբարդանա։

Մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո դեպի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման նոր կարգի վերաբերյալ հրապարակումներով: Ըստ այդմ, ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է, որովհետև ԵՏՄ տարածք ներմուծվող ավտոմեքենաները պետք է այսուհետ հագեցած լինեն «ԷՌԱ ԳԼՈՆԱՍ» համակարգով, որով վթարված մեքենաների վարորդները կարող են արբանյակային կապի միջոցով համապատասխան ծառայություններին հայտնել վթարի մասին: Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մեքենա պետք է անցնի «Քրաշ թեսթ»

Թերթը նաև նշել էր, որ ըստ ՌԴ լրատվամիջոցների՝ նոր կարգը տարածվելու է նաև ԵՏՄ անդամ այլ պետություններ մեքենա ներկրելուն: Այսինքն, այդ նույն դժվարությունները վերաբերելու նաև Հայաստանին:

Այդ առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հրապարակումների մեջ նշված սահմանափակումները, համաձայն «ՀՀ «ԵԱՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածով հաստատված անցումային դրույթների 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կողմից կկիրառվեն 2020թ. հունվարի 1-ից:

Դիտվել է 318 անգամ
 


Այս թեմայով