Մեքենաները կներկրվեն ինվոյսով

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրահանգել է, որ այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն ինվոյսով: Այս մասին կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահը հայտնել է լրագրողների հետ զրույցում:

 
«Ես հրահանգել եմ, որ այսուհետ մեքենաների ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա: Բայց ուզում եմ զգուշացնել, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվեն այդ փաստաթղթերը արժանահավատ են, թե ոչ: Փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»,- ասել է Անանյանը:
 


Այս թեմայով