Մեր և Ուկրաինայի տարբերությունը (Video)

Armenia-UkraineՄի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի կառավարությունը որոշել է դադարեցնել Եվրոպական միության հետ բանակցությունների գործընթացը, որն ըստ էության նշանակում է մեկ բան` գնալ դեպի Եվրասիական դեռևս չձևավոր միության ասոցացման: Սա Հայաստանի և վերջինիս քաղաքացիների համար զարմանալի չի, քանի որ ոչ վաղ անցյալում Հայաստանը` միջազգայի հանրությունում ներկայացնող Սերժ Սարգսյանը, հայտարարել էր, որ Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ինտեգրվել Մաքսային միությանը: Դժվար է ասել ՄՄ-ին անդամակցելը Հայաստանի ժողովրդի ո՞ր մասին ցանկությունն էր, բայց սրա մասին շատ է խոսվել:

Հայաստանի ՄՄ-ին միանալու ցանկության մասին բարձրաձայնելուց հետո ըստ էության դժգոհության մեծ ալիք չբարձրացավ մեզ մոտ և ինչպես միշտ` Հայաստանին հատուկ ձևով, դա մի որոշ ժամանակ քննարկվեց սոցցանցերում, մի խումբ մարդիկ դրա մասին խոսեցին հրապարակային նաև երթ ացնցկացվեց: Այսքանը և վերջ, և ուրիշ ոչինչ տեղի չունեցավ` թերևս մինչ այս պահը:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ուկրաինան և հատկապես նրա ժողովուրդը, ում մենք անվանում ենք խախոլ և դիտարկում որպես ոչ առաջին «սորտի» ժողովուրդ` ընդվզեց: Ընդվզելը մեղմ է ասված, քանի որ ընդվզում տերմինը Հայաստանում կարելի է անվանել նաև մի քանի տասնյակ քաղաքացիների բողոքի ակցիաները:

Ուկրաինայում հակակառավարական ցույցերն այնպիսի մասսայական բնույթ են կրում, որ արդեն մի քանի օրվա ընթացքում մշակվել է գործողությունների պլան և քայլերի հաջորդականություն, որը Հայաստանի տեսանկյունից դիտարկելիս հրաշալի կարելի է համար, որովհետև մենք դեռ չենք արձանագրել նման հաջողություններ:

Մեր դեպքում  արդեն պարզ է, որ մշակվել են գործողությունների այնպիսի պլան, երբ կանխատեսելի են ընդվզումները և  մշակված են դրանց «դեմն առնելու» մեխանիզմները: Մի դեպքում հասարակական կարծիքի վրա ուղղակի մանիպուլյացիայով, մյուս դեպքում բռնի ուժի կիրառմամբ : Երկուսի օրինակներն էլ շատ են: Մեծ հաշվով Ուկրաինան դժվար թե կորցնի այն ինչ մենք արդեն կորցնում ենք: Մեր կորուստներն ավելի մեծ են, քան մեր բողոքի ակցիաներին ներկա մարդկանց թիվը: Մեր կորուստը մեկ բառով ասաց` անդառնալի է:

Այսքանից հետո կարելիէ փարատվել ձախողումների պատճառը գտնելով, բայց դրանով մեր խնդիրները չեն լուծվում: Դրանով Հայաստանը չի կարողանում ՈՉ ասել ռուսաց ցարին, չի կարողանում հեռացնել կառավարությանը, որը արդեն իրականություն է դարձնում քաղաքացու գրպանն անմիջականորեն մտնելու իր բազմամյա ծրագիրը:

Տարբերակներ միշտ էլ կան և դրանցից առավել իրատեսականը մեկն է: Կրկին ոչ վաղ անցյալում, Հայաստանի առաջին նախագահը հանդես եկավ մի հոդվածով, որտեղ և օրակարգային համարեց Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հրաժարականը:

 Ուստի չպետք է մոռանալ այս առաջարկի մասին, չպետք է այլ պատճառներ գտնել սեփական երկիրը ձախողման տարած մարդուց ազատվելու համար, չպետք է սփոփվել այն մտքով, թե այս իշխանությունները ժամանակավոր են և մի օր վերջապես կբացվի  լուսապայծառ առավոտը Արարատյան աշխարհի վրա, քանի որ էլ ժամանակ չկա, քանի որ  վտանգված է նույնիսկ ժամանակը: Այսինքն ժամանակը  վաղուց էլ լրացել, լրացուցիչ ժամանակն էլ` ավարտվել է:

Թե ի՞նչ անել, առաջարկում է նաև դերասան Վարդան Պոտրոսյանը:

Դիտվել է 120 անգամ
 


Այս թեմայով