Մեր օրերի անբարոյականությունը

maxresdefault«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Հայաստանի դիվանագիտական ձախողումներին եւ այդ կապակցությամբ հնչող քննադատություններին՝ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարել է, թե դիվանագետներին քննադատելն անբարոյականության է, «քանի որ դիվանագետները նույն զինվորներն են՝ ուղղակի արտաքին քաղաքականության մեջ»:

«ՉԻ» — Փաստորեն ունիվերսալ ձեւը գտնվել է: Ով չի ուզում, որ իր ղեկավարած ոլորտը քննադատեն՝ պիտի իր ենթականերին «զինվորներ» անվանի: Օրինակ՝ ոստիկանները, դատավորներն ու դատախազները «նույն զինվորներն են», ուղղակի՝ իրավապահ ոլորտում, պատգամավորները նույն զինվորներն են, ուղղակի՝ օրենսդրության ոլորտում եւ այլն:

Իսկ զինվորներին, իհարկե, քննադատել չի կարելի, որովհետեւ բանակը մեր սրբությունն է:

Պատկերացնո՞ւմ եք, թե գործունեության ինչ լայն ասպարեզ է բացվում Շուշան Պետրոսյանի եւ Շմայսի համար: Նրանք ստիպված կլինեն շատ ծանրաբեռնված աշխատել, ընդ որում՝ բոլորի աչքերը հանելու համար Շուշան Պետրոսյանին անհրաժեշտ կլինի առնվազն 50-160 մատ, իսկ Շմայսին՝ իր բաժին գործն անելու համար, առնվազն… Լավ, էական չէ: Կարեւորը՝ որ ոչ մեկին քննադատել չի կարելի: Անբարոյականություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 335 անգամ
 


Այս թեմայով