Մեր տարածքային ամբողջականության վերականգնումը մեր հիմնական խնդիրն է․«Ճիշտ է նա, ով ուժեղ է». Ալիև

Ուժային գործոնն այսօր աշխարհում առաջին պլանում է: Այդ մասին Real TV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին. գրում է Minval.az-ը:

«Այսօր աշխարհում տիրում է «Ճիշտ է նա, ով ուժեղ է» սկզբունքը: Դա նոր իրականություն է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Աշխարհը փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ նոր փոփոխությանը: Հուրախություն մեզ, մենք արդեն երկար տարիներ մեծացնում ենք տնտեսական և ռազմական հզորությունը: Մենք պատրաստել ենք մեզ այսօրվա իրավիճակին և այժմ պատրաստ ենք դրան: Այդ պատճառով էլ ուժային գործոնը միշտ եղել և մնում է օրակարգում: Մենք տեսնում ենք դա ոչ միայն մեր հակամարտության օրինակով, այլև շատ այլ հակամարտությունների: Այդ պատճառով էլ մենք կկիրառենք տարբեր միջոցներ,  և մեր տարածքային ամբողջականության վերականգնումը մեր հիմնական խնդիրն է»,- մասնավորապես ասել է Ադրբեջանի նախագահը:

Այս թեմայով