Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը

Այսօր լրագրողների հետ զրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ասաց, թե իր պատկերացմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն աշնանը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր են:

«Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ: Այդ ուղղությամբ քննարկումներ, իհարկե, հնարավոր են»,- նշեց ՀՀ վարչապետը:

Այս թեմայով