Մեր հասարակության մտահոգությունը ոչ թե գողությունը վերացնելն է, այլ որ դրա հնարավորությունը բոլորին տրվի

default (5)«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. ««Դու գիտե՞ս, ես ինչ փողեր եմ ծախսել։ Դե, կոմունիստներն էլ էին գողանում, բայց մեզ էլ էին թողնում, որ գողանանք: Իսկ սրանք… սրանք անկուշտ են»: Այսինքն՝ խնդիրն այն է, որ բոլորը կարողանան իրենց չափով գողանալ: Առաջ, երբ սեփականությունը «համաժողովրդական» էր, բանվորը գողանում էր, պայմանականորեն ասած, երշիկի մի փայտիկ, իսկ տնօրենը՝ 10-ը՝ երշիկը շատ էր. անթիվ-անհամար, ոչ ոք չէր հաշվում: Այդ 11 երշիկը վաճառվում էր «ձախ» ճանապարհով, եւ բոլորը գոհ էին մնում: Հիմա, երբ հարաբերությունները իբր շուկայական են, սեփականատերը ոչ մեկին թույլ չի տալիս գողանալ: Գողանում է միայն սեփականատերը՝ հարկեր եւ մաքսատուրքեր չմուծելով, բյուջեի, այդ եկամուտներով ապրող մարդկանց հացը կտրելով եւ մեծուփոքր չինովնիկներին տարբեր տեսքի կաշառքներ մուծելով:

Ճիշտ է՝ հիմա էլ Հայաստանում կան «դասական խորհրդային» հիմնարկներ, որտեղ գոհ են բոլորը, որովհետեւ բոլորը գողանալու հնարավորություն ունեն: Դրանք «լույսի» եւ «գազի» մարդկանց հիմնարկներն են: Ամբողջ անձնակազմը՝ վերեւներից սկսած մինչեւ տեսուչ, ներգրավված են գողության մեջ: Նրանք, ինչպես ասում են, «հանցավոր համաձայնության» են գալիս մեծ քանակությամբ, ասենք, էլեկտրաէներգիա սպառողների հետ եւ «գրում են» փոքր քանակություն՝ համապատասխան «փոխհատուցման» դիմաց: Չնայած ասեմ, որ խիստ իրազեկ մարդկանց տեղեկություններով՝ դա գողության 10 տոկոսն է:

Գլխավոր խնդիրն այն է, որ մեր հասարակության մտահոգությունը ոչ թե գողությունը վերացնելն է, այլ «արդարաբար» գողանալը՝ այնպես, որ դրա հնարավորությունը բոլորին տրվի: Խնդիրը ոչ միայն «մեթոդոլոգիական» սխալի մեջ է, այլեւ զուտ «տեխնիկական»՝ մեր երկրում քիչ գողանալու բան կա, 25 տարում դա էլ գրեթե սպառվել է: Պետք է մտածել նոր հարստություն ստեղծելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 38 անգամ
 


Այս թեմայով