Մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչն անթույլատրելի է

 Այսօր ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն  նախագահ Սերժ Սարգսյանը, նշել է, որ բանակում պետք է բացառվեն ամոթալի դեպքերը, որոնք ստվեր են գցում կատարած ահռելի աշխատանքի վրա:

«Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչն, իհարկե, անթույլատրելի է: Այդուհանդերձ, որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն «զրո» ցուցանիշը պետք է լինի: Այսինքն՝ ոչ մի զոհ բանակում: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիարժեք գոհ լինելու մասին», — նշել է Ս. Սարգսյանը:

Այս թեմայով