Մեր կառավարության անաչառությանը հավատում ենք. Վազգեն Գալստյան

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը , երեկ իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Ամուլսարի շահագործման ծրագիրը դադարեցնելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել:

Այս առիթով Politik.am-ը զրուցեց  Ամուլսարի շահագործման դեմ պայքարող` Վազգեն Գալստյանի հետ, ով վերոնշված հայտարարությունը ներկայացրեց, որպես բիզնես շահերի պաշտպանմանն ուղղված հայտարարություն:
 
«Լիդիան Արմենիա» ընկերությունը շատ լավ հասկանում է, թե որ հիմքերով իրենց գործողությունները կարող են դադարեցվել:
Դեռևս 2012թ.-ից քաղաքացիները, բնապահպանները և մի շարք այլ կազմակերպություններ բարձրաձայնում են խնդիրների մասին, և եթե նրանք խնդիրներ չունենաին Միջազգային ֆինանսական կորպորացիան չէր հրաժարավի այն բաժնետոմսերից, որը ունեին այս ծրագրում»,-ասաց Վազգեն Գալստյանը:
 
Անդրադառնալով հարցին` «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դատի տալ Վազգեն Գալստյանին, ո՞րն է լինելու իր հետագա քայլը. « Նրանք ծանուցում են ուղարկել, որ պատրաստվում են գործողություններ իրականացնել ` դատի տալ ինձ: Սակայն դա ինձ համար խոչընդոտ չէ, ես շարունակելու եմ պայքարը: Մենք բոլորս , ովքեր պայաքարել ենք Ամուլսարի շահագործման դեմ , պատրաստ ենք եղել պատասխանատվություն կրել մեր արածին համարժեք:
 
Վերջինս համոզմունք հայտնեց, առ այն որ կառավարությունը իր կողմից հասանելիք ամեն բան անում է, քանի որ և ակտիվիստների, և բիզնեսի կողմից ճնշման է ենթարկվում ու այդ դրության մեջ նրանք պետք է երկու կողմի իրավունքներն էլ պաշտպանեն.
 
«Մենք, մեր կառավարության անաչառությանը հավատում ենք, բայց միաժամանակ հասկանում ենք, որ ճնշումը ոչ միայն իրավական դաշտում է, այլ նաև քաղաքական դաշտում, որովհետև միջազգային ֆինանսական կառույցներն էլ իրենց հերթին, իրենց մեթոդներով փորձում են կառավարության որոշման վրա ազդել. այդ իսկ պատճառով, մենք շարունակում ենք մեր ակցիաները» ,-եզրափակեց Վազգեն Գալստյանը:
Լուսանկարը Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով