Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ջանք գործադրի այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ

Փետրվարի վերջին ՀՀ վարչապետի՝ Իրան այցի ընթացքում մեր դիվանագիտությունը պետք է ամեն ջանք գործադրի նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։

Աշխարհում ամենաազդեցիկ ղեկավարների շարքում գտնվող Իրանի հոգևոր առաջնորդի հետ հենց թեկուզ արարողակարգային հանդիպման փաստն ինքնին արդեն «կանաչ լույս» կդիտվի իրանական անխտիր բոլոր մակարդակների կառույցների և պաշտոնյանների համար Հայաստանի հետ հարաբերությունները հնարավորին խորացնելու առումով։

Մյուս կողմից, հաշվի առնելով հատկապես ԵՊՀ-ում կենտրոնացած Հայաստանի իրանագիտական զգալի ներուժը, ըստ իս, ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանի վարչապետը հատկապես այցելեր նաև Թեհրանում գործող «Իրանագիտության ինստիտուտ», որը ղեկավարում է Իրանի հոգևոր առաջնորդի ավագ եղբայր սեյյեդ Մոհամմադ Խամենեին և որտեղ հիանալի ճանաչում են ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը։

Թե ինչպիսի խիստ դրական ազդեցություն կարող է ունենալ Իրանի հոգևոր առաջնորդի և նրա ավագ եղբոր հետ միևնույն այցի ժամանակ Հայաստանի վարչապետի հանդիպումը, կարծում եմ՝ լրացուցիչ բացատրությունների կարիք չի պահանջում։

#մերբարեկամԻրանը
#ճանաչիրհարևանիդ

Այս թեմայով