Մեր արտաքին դիվանագիտության չդադարող աշխատանքը տալիս է իր արդյունքը. Հ. Նաղդալյան

2310029881423043449Անդրադառնալով համանախագահ երկրների վերջերս տարածած հայտարարությունը` մենք զրուցեցինք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս եք գնահատում համանախագահ երկրների վերջերս տարածած հայտարարությունը, արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ սառույցը ի վերջո հալվեց և կարծես թե միտում կա հրաժարվելու հավասարության նշան դնելու քաղաքականությունից:

-Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը կարծես առաջին անգամ տարբերվում է այն ստանդարտ հայտարարություններից , որոնց վերաբերյալ հնչել են մեր բազմաթիվ դժգոհությունները, առ այն, որ հավասար վերաբերմունք է ցուցաբերվում կողմերին, և մեր արտաքին գերատեսչության աշխատանքները քայլ առ քայլ բերում են նրան, որ անգամ դիվանագիտական փաստաթղթերում դիվանագիտական լեզուն համատեղվի իրերն իրենց անունով կոչելու մոտեցման հետ: Հայտարարության մեջ համանախագահները Ադրբեջանին մեղադրում են հրադադարի պարտավորությունները չպահպանելու, անցյալ տարվանից ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ շփման գծում բռնությունների աճի համար, որն անընդունելի է, և պահանջում են դադարեցնել դրանք՝ վստահության վերականգման և Լեռնային Ղարաբացի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար:

Սա, կարծում եմ, էապես տարբերվում է նախորդ հայտարարություններից և արձանագրում է նոր եղանակ բանակցային գործընթացում:

Ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի ջանքերը ՝փոխելու բանակցային գործընթացի ընթացքը, դատապարտված են , և որքան էլ սպառազինվեն, որքան էլ նավթադոլարներով զենքեր և լոբիստներ գնեն՝ հուսալով, թե իրենց նավթը ավելի ծանր է, քան մեր արյունը, միևնույն է ՝անօգուտ է, քանզի մեր պայքարն արդար է, մենք թե ռազմի թե դիվանագիտական դաշտում պայքարում ենք մեր հայրենիքի, մեր ազատության ու անկախության համար, ազգովի այդ պայքարի մեջ ենք և գիտենք , թե ինչի համար ենք պայքարում, իսկ նրանք՝ զինվոր թե պաշտոնյա, մեկ պայքարի մեջ են, որը չգիտեն էլ, թե ինչի համար է, ուստի չի կարող հաջողություն բերել:

Ժամանակ առ ժամանակ մեր մամուլում կամ քաղաքական դաշտում հանիրավի ու անտեղի քննադատություն է հնչում արտգործնախարարության աշխատանքների իմաստով՝ մոռանալով, որ այդ աշխատանքները խիստ յուրօրինակ բնույթի են, դրանց ընթացքոը տեսանելի չէ, որպես կանոն, դրանց ցուցված չէ հրապարակայնությունը և ցուցադրականությունը, ընթացիկ ,,գովազդը,, կամ PR-ը, միջանկյալ տեղեկատվությունը կամ սպասելիքների վերաբերյալ հայտարարությունները կարող են վնասել սպասվելիք արդյունքին, դրանք նաև ժամանակի առումով պահպանողական են, բայց մենք հիմա տեսնում ենք, որ ոչ մի պահ չդադարող աշխատանքը տալիս է իր արդյունքը:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով