Մերկելի ապտակը Սերժ Սարգսյանի իշխանությանը

3CD5D8A5-B199-4F37-8055-1D1A1431659B_cx0_cy3_cw0_mw1024_s_n_r1-640x360Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը այսօր այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Իր այցի ընթացքում նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումից հետո երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Տնտեսական համագործակցությունից զատ՝ Մերկելը կարևորեց Ադրբեջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության և ժողովրդավարության խնդիրը: Խոսվեց նաև ԼՂՀ մասին, Մերկելը հույս հայտնեց, որ հրադադարը կպահպանվի և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամները հնարավորություն կունենան հանդես գալ իբրև միջնորդ:

Մերկելը շեշտեց հատկապես Ռուսաստանի կարևոր դերակատարումը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում:
Խոսելով ԼՂ կոնֆլիկտի մասին, Ալիևը  կրկնեց ՄԱԿ-ի բանաձևերի ու միջազգային իրավունքի մասին:

Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի հետ կապված Ռոյթերսի լրագրողի հարցին իպատասխան, Ալիևը արձագանքեց, որ իրենց երկիրը գտնվում է «օկուպացիայի» ներքո և իրենք պարտավոր են զենք գնել, թե Ռուսաստանից, թե Թուրքիայից, թե Իրանից և թե Իսրայելից:

Մերկելը մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունները, շեշտադրեց Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևորության մասին, մասնավորապես նա կարևորեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին, ինչի հետ կապված Մերկելը ապագայում կխոսի հայկական և թուրքական կողմի հետ:

Ահա այսպես, Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևից հետո, այդ երկրի ղեկավարը խոսում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին: Մերկելի այս հայտարարությունը հստակեցրեց, որ հայկական կողմը շտապել է, երբ Բունդեսթագի որոշումը ներկայացնում էր դիվանագիտական հզոր ապտակ Թուրքիային: Իսկ, եթե առաջնորդվենք գործող իշխանությունների տրամաբանությամբ, ապա կստացվի, որ Էրդողանի իշխանությանը ապտակելուց հետո` Մերկելը ապտակեց նաև Սերժ Սարգսյանի իշխանությանը:

Հ.Գ. Հետաքրքիր է, թե հիմա ինչ են անելու Գերմանիայի կենտրոնում պարող և գերմանական դեսպանատների դիմաց շնորհակալություններ շռայլող գործիչները:

Դիտվել է 4,042 անգամ
 


Այս թեմայով