«Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրիանայի ղեկավարները հինգշաբթի երեկոյան քննարկել են Դոնբասում իրավիճակը կարգավորելու ծրագիրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, իսկ ուրբաթ օրը այն կներկայացնեն Մոսկվայում»,-փոխանցում է ria.ru-ն:
Ինչպես հայտնի է, նոր ծրագիրը հիմնված է Մինսկի համաձայնագրերի վրա, որը ադապտացվել է՝ դուրս ելնելով վեց ամսվա ընթացքում փոփոխված իրավիճակից: Նոր ծրագիրը մշակվել է այն պատճառով, որ Ֆրանսիան և Գերմանիան անհանգստացած են ամերիկյան զենքի Ուկրիանա առաքումներով:
Մինսկի համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի և Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ սեպտեմբերի 5-ին: